Ավելի քան 86 մարդ է սպանվել սիրիական Համա գավառում: Զոհվածներից 20-ը կանայք են, 20-ը` երեխաներ: Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ այդ սպանությունները կատարել են Սիրիայի կառավարական ուժերը:
Սիրիական ընդդիմադիր ազգային խորհրդի մամուլի քարտուղարի խոսքով` զանգվածային սպանությունները կատարվել են Կուբաիր և Մաարզաֆ գյուղերում: Կուբաիրում զոհվել է ավելի քան 78 մարդ, որից 35-ը` մի ընտանիքից: